ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Կնկարահանվի ֆիլմ` իրանահայության մասին

Կնկարահանվի ֆիլմ` իրանահայության մասին
18.10.2013 | 15:26

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիի առաջարկով` 2014-ի փետրվարին Հայաստանում նախատեսվում է անցկացնել իրանական մշակույթի օրեր: ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել է նաև իրանահայության մասին պատմող համատեղ արտադրության ֆիլմ ստեղծելու իրանական կողմի առաջարկը:

Իրանահայերին է նվիրված բոլորովին վերջերս լույս տեսած «Իրանահայոց հանրագիտարանը»: Գրքի ներածական խոսքում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Մելիքյանը նշում է, որ իրանահայ համայնքի պատմությունն աչքի է ընկնում ոչ միայն այն տեսանկյունից, որ մեր հայրենակիցները օտարադավան Իրանում կարողացել են պահպանել իրենց լեզուն, մշակույթը, հավատը և ավանդույթները, այլև լուրջ ներդրում են ունցել բուն Իրանի մշակութային, կրթական, գիտական, ռազմական, քաղաքական և այլ ոլորտներում:

Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնի խորհրդական Միհրան Շիրավանդը հավելում է, որ «Իրանահայոց հանրագիտարանը» աշխարհի հայերի համար է, այն ուղարկվել է տարբեր երկրներ և համալսարանական հիմք է նրանց համար, ովքեր ուզում են Իրանի և Հայաստանի պատմությունն ուսումնասիրել:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1076

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ